Ապրանքի լուսանկարից մինչև մոդելով կադրեր

Ձեր հավաքածուն՝ նոր միջավայրում։ Վերբեռնեք ապրանքը, ընտրեք մոդելը և ստեղծեք իրատեսական լուսանկարներ ձեր սեփական ստուդիայում։

Սկսել հիմա

Նոր գաղափարներ՝ ամեն հավաքածուի համար

Ստեղծեք ձեր ապրանքների լուսանկարներն ու տեսանյութերը՝ հաջորդ գովազդային արշավի համար։

Պայուսակ
Նորաձևություն
Արևային ակնոց
Կոշիկ
Մաշկի խնամք
Նորաձևություն
Զարդեր
Մաշկի խնամք
Նորաձևություն
Օծանելիք
Նորաձևություն
Օծանելիք
Պայուսակ
Նորաձևություն
Արևային ակնոց
Կոշիկ
Մաշկի խնամք
Նորաձևություն
Զարդեր
Մաշկի խնամք
Նորաձևություն
Օծանելիք
Նորաձևություն
Օծանելիք

Ձեր ամբողջ ստեղծագործական աշխատանքը՝ TesilAI-ում

Ապրանքի լուսանկար1
Պատկերի որակ4K
Ստեղծագործական տարածք1

AI մոդելով նորաձևության լուսանկարներ
ընդամենը 3 քայլով

Սկսեք հագուստի լուսանկարից, ընտրեք մոդելը և ստեղծեք ձեր բրենդի համար մոդելով լուսանկարներ։ Ստուդիական սարքավորում պետք չէ։

Քայլ 1
Մուգ կապույտ բլուզ՝ լուսանկարված հարթ դիրքով չեզոք ֆոնի վրա

Վերբեռնեք ապրանքը

Վերբեռնեք հագուստի հստակ լուսանկար՝ հարթ մակերեսի վրա, կախիչից կախված կամ մարդու հագին։ Լավ արդյունքի համար կարևոր է, որ լուսանկարում հստակ երևան հագուստի ձևը, գույնն ու գործվածքը։

Քայլ 2
AI մոդելների չորս դիմանկար՝ ցանցով դասավորված

Ընտրեք AI մոդելը

Ընտրեք պատրաստի մոդելներից կամ ստեղծեք ձեր սեփականը։ Տեսարանը, ֆոնն ու լուսանկարի ոճը հարմարեցրեք ձեր հավաքածուի ոճին։

Քայլ 3
Մոդելը՝ մուգ կապույտ բլուզով և սև տաբատով

Ստեղծեք արշավի լուսանկարները

Ստեղծեք լուսանկարներ, դիտեք արդյունքներն ու ներբեռնեք հավանած տարբերակները։ Օգտագործեք դրանք ձեր առցանց խանութում, հավաքածուի կատալոգում, սոցցանցերի հրապարակումներում և գովազդում։

Ընդգծեք ձեր ապրանքի առանձնահատկությունները

Ընտրեք ձեր հավաքածուին համապատասխան միջավայր և ստեղծեք որակյալ լուսանկարներ ձեր առցանց խանութի, սոցցանցերի ու գովազդային արշավների համար։

Սկսել ստեղծել
Նորաձևության արշավի կոլաժ

Նոր ոճ ու միջավայր՝ առանց նոր նկարահանման

Օգտագործեք ապրանքների առկա լուսանկարները՝ տարբեր միջավայրեր, լուսավորություն և ոճային համադրություններ փորձելու համար։ Համեմատեք արդյունքներն ու ընտրեք ձեր բրենդին համապատասխան լուսանկարները։

Սկսել ստեղծել

Գտեք ձեր հավաքածուի դեմքը

Փորձեք տարբեր մոդելներ ու ոճային համադրություններ։ Պահպանեք հավանած մոդելներին և օգտագործեք նրանց նաև հաջորդ հավաքածուները ներկայացնելիս՝ ձեր բրենդի ճանաչելի ոճը պահպանելու համար։

Սկսել ստեղծել
Տարբեր մոդելներ և նորաձև ոճավորում

Ոգեշնչվեք ձեր հաջորդ տեսանյութի համար

Ընտրեք ձեզ դուր եկած օրինակը և դրա ոճով տեսանյութ ստեղծեք ձեր լուսանկարից։

Ավանդական նկարահանում ընդդեմ
TesilAI-ի

ՉափանիշներՀԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԱվանդական նկարահանումՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄTesilAI
ԾախսերԹիմ և ստուդիաԲյուջե ամեն նկարահանման համարՄիավորներ՝ ըստ ստեղծմանԱրժեքը տեսնում եք նախապես
ԺամկետներՊլանավորված նկարահանումներՆկարահանման և մշակման համակարգումՑանկացած պահիՍտեղծեք հենց ձեր աշխատանքային տարածքից
Մոդելների ընտրությունԿախված է մոդելների զբաղվածությունիցՔասթինգի և ամրագրումների կազմակերպումՁեր սեփական AI մոդելներըԸնտրեք, ստեղծեք և կրկին օգտագործեք
Նոր տարբերակներՆոր նկարահանումԱմեն կերպարի նոր ոճավորում և լուսանկարումՃկուն ստեղծումՆոր տեսարաններ և ձևաչափեր
Աշխատանքի ընթացքԱշխատանք մի քանի մասնագետի հետԱռանձին կազմակերպեք նկարահանումն ու լուսանկարների մշակումըՄեկ աշխատանքային տարածքՍտեղծեք, կատարելագործեք և ներբեռնեք
Բրենդի միասնականությունՅուրաքանչյուր նկարահանման համար՝ նոր նախապատրաստությունԱմեն նկարահանման ժամանակ կրկին համադրեք լուսավորությունն ու ոճըՁեր բրենդի ոճը՝ պահպանվածՊահեք ձեր մոդելներն ու բրենդի պրոֆիլը

Հաճախ տրվող հարցեր

1. Ինչպե՞ս սկսել TesilAI-ում
Ավելացրեք ապրանքի լուսանկար, ընտրեք մոդել և տեսարան։ Ստեղծված պատկերները դիտեք ստուդիայում և ներբեռնեք արդյունքները։
2. Ապրանքի ինչպիսի՞ լուսանկարներն են լավագույնը
Օգտագործեք լավ լուսավորված, հստակ լուսանկար, որտեղ ապրանքն ամբողջությամբ երևում է։ Ընտրեք միագույն ֆոն և համոզվեք, որ ոչինչ չի ծածկում ապրանքը․ այդպես ավելի ճշգրիտ կպահպանվեն դրա ձևը, գույնն ու գործվածքի տեսքը։
3. Ինչպե՞ս են ընտրվում մոդելները
Ստեղծեք AI մոդել ձեր բրենդի համար կամ ընտրեք մոդելների շուկայից։ Պահպանեք նախընտրած մոդելը և օգտագործեք այն ամբողջ հավաքածուում։
4. Կարո՞ղ եմ փոխել տեսարանը կամ ֆոնը
Այո։ «Ստեղծել» բաժնում կարող եք ընտրել ֆոն կամ նկարագրել ցանկալի տեսարանը։ Ֆոնը կարող եք փոխել նաև «Հավելվածներ» բաժնի գործիքներով։
5. Կարո՞ղ եմ բովանդակություն ստեղծել խանութի և սոցցանցերի համար
Ստեղծեք պատկերներ ապրանքների էջերի, արշավների և սոցցանցերի հրապարակումների համար։ Ընտրեք ձեր հարթակին համապատասխան չափերը և ստուգեք արդյունքը՝ նախքան հրապարակելը։
6. Ի՞նչ կարող եմ անել ստուդիայում
Կառավարեք ապրանքներն ու մոդելները, ապրանքի լուսանկարները վերածեք մոդելով պատկերների, էդիտորիալ լուսանկարների և կարճ տեսանյութերի, ապա ավարտին հասցրեք «Հավելվածներ» բաժնում՝ մեկ աշխատանքային տարածքում։
7. Ինձ պե՞տք է տեսախցիկ կամ ստուդիա
Կարող եք սկսել հեռախոսով արված հստակ լուսանկարից։ Լավ լույսն ու ապրանքի տեսանելի մանրամասները ստեղծման գործիքներին ավելի լավ հիմք են տալիս։
8. Որտե՞ղ ստեղծել լուսանկարներ և տեսանյութեր
Ստուդիայում բացեք «Ստեղծել» բաժինը, ընտրեք, թե ինչ եք ուզում ստանալ, ավելացրեք ապրանքներն ու մոդելները, իսկ արդյունքները կգտնեք «Նախագծեր» բաժնում։
9. Կարո՞ղ եմ միանգամից մի քանի ապրանք վերբեռնել
Այո։ «Մի քանի ապրանք» տարբերակով կարող եք ավելացնել լուսանկարների խումբ, ստուգել անուններն ու կատեգորիաները և ուղարկել դրանք միասին։ Յուրաքանչյուր ապրանքի համար օգտագործեք մեկ լուսանկար։
10. Ինչպե՞ս են աշխատում միավորները
Յուրաքանչյուր գործիք նախապես ցույց է տալիս, թե քանի միավոր կծախսվի։ Մնացորդն ու հասանելի սակագները կգտնեք հաշվի ընտրացանկի «Վճարումներ» բաժնում։

Ձեր հաջորդ հավաքածուն սկսվում է այստեղ

Սկսել