Գաղտնիության քաղաքականություն
Այս քաղաքականությունը նկարագրում է, թե ինչ անձնական տվյալներ է հավաքագրում TesilAI-ն, ինչ նպատակներով է դրանք օգտագործում, ում հետ է կիսում և ինչպես է պաշտպանում։ Տվյալները մշակում ենք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
1. Ինչ տվյալներ ենք հավաքագրում
Մենք հավաքագրում ենք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են ծառայությունը մատուցելու համար՝
- Հաշվի տվյալներ՝ էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը, որը պահվում է միայն գաղտնագրված տեսքով։ Google-ով մուտք գործելիս ստանում ենք նաև ձեր Google հաշվի նույնացուցիչը, բայց երբեք՝ գաղտնաբառը։
- Աշխատանքային տարածքի տվյալներ՝ ստուդիայի անվանումը, բրենդի կարգավորումները, թիմի անդամները և ընտրած լեզուն։
- Ձեր բովանդակությունը՝ վերբեռնված ապրանքների, հագուստի և այլ լուսանկարներ, ինչպես նաև դրանցից ստեղծված լուսանկարներ, տեսանյութեր, մոդելներ և տեքստեր։
- Վճարային տվյալներ՝ սակագինը, միավորների մնացորդը և գնումների պատմությունը։ Վճարումներն ընդունում է Polar-ը, և ձեր քարտի տվյալները մեզ չեն փոխանցվում։
- Տեխնիկական տվյալներ՝ սերվերային գրառումներ (IP հասցե, զննարկչի տեսակ, հարցման ժամանակ), որոնք անհրաժեշտ են անվտանգության և խափանումների վերացման համար։
2. Ինչպես ենք օգտագործում տվյալները
Տվյալներն օգտագործում ենք միայն՝
- ձեր պատվիրած լուսանկարները, տեսանյութերն ու տեքստերը ստեղծելու,
- ձեր նախագծերը, ապրանքներն ու մոդելները պահպանելու, որպեսզի ցանկացած պահի կարողանաք շարունակել աշխատանքը,
- հաշիվը, միավորներն ու բաժանորդագրությունը սպասարկելու,
- ծառայողական նամակներ ուղարկելու (օրինակ՝ էլ. փոստի հաստատում, գաղտնաբառի վերականգնում),
- ծառայության անվտանգությունն ապահովելու և չարաշահումները կանխելու համար։
Մենք չենք վաճառում ձեր տվյալները, չենք օգտագործում դրանք գովազդի համար և ձեր լուսանկարներն ու արդյունքները չենք օգտագործում AI մոդելներ մարզելու համար։
3. Ում հետ ենք կիսում տվյալները
Ծառայությունն աշխատում է վստահելի գործընկերների օգնությամբ։ Նրանցից յուրաքանչյուրը ստանում է միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են իր գործառույթի համար՝
- Hetzner (Գերմանիա)՝ սերվերներ, տվյալների բազա և ֆայլերի պահոց,
- fal.ai՝ լուսանկարների և տեսանյութերի ստեղծում,
- OpenRouter և Hugging Face՝ ապրանքների վերլուծություն և տեքստերի ստեղծում,
- Resend՝ ծառայողական նամակների ուղարկում,
- Google՝ մուտք Google հաշվով,
- Polar՝ վճարումների ընդունում և հարկերի հաշվարկ։
Այլ անձանց ձեր տվյալները կարող ենք տրամադրել միայն օրենքով նախատեսված դեպքերում։
4. Լուսանկարներում պատկերված մարդիկ
Իրական մարդկանց լուսանկարներ վերբեռնելիս դուք հաստատում եք, որ ունեք դրանք օգտագործելու իրավունք, և որ լուսանկարներում պատկերված մարդիկ համաձայն են դրան։ TesilAI-ում ստեղծված մոդելները ստեղծվում են AI-ով և իրական մարդկանց չեն պատկերում։
5. Որքան ժամանակ ենք պահում տվյալները
- Հաշվի տվյալները պահվում են, քանի դեռ հաշիվն ակտիվ է։
- Ձեր բովանդակությունը պահվում է, մինչև դուք այն ջնջեք։ Ապրանքը կամ մոդելը ջնջելիս դրա ֆայլերը ևս ջնջվում են։
- Տվյալների բազայի պահուստային պատճենները պահվում են մինչև 14 օր։
- Վճարումների գրառումները պահվում են հաշվապահական օրենսդրությամբ սահմանված ժամկետով։
6. Քուքիներ
Կայքն օգտագործում է միայն երկու անհրաժեշտ քուքի՝ մեկը պահում է ձեր մուտքը, մյուսը՝ ընտրած լեզուն։ Վերլուծական կամ գովազդային քուքիներ չենք օգտագործում։
7. Անվտանգություն
Տվյալները փոխանցվում են գաղտնագրված (HTTPS) կապով, իսկ ֆայլերը պահվում են փակ պահոցում և բացվում են միայն կարճաժամկետ հղումներով՝ ձեր աշխատանքային տարածքի անդամների համար։
8. Ձեր իրավունքները
Ցանկացած պահի դուք կարող եք՝
- ստանալ ձեր տվյալների պատճենը,
- ուղղել կամ թարմացնել դրանք,
- ջնջել ձեր հաշիվը և դրա ամբողջ բովանդակությունը,
- հետ վերցնել տվյալների մշակման համար տրված համաձայնությունը։
Դրա համար գրեք մեզ support@tesilai.am հասցեով։ Դիմումներին պատասխանում ենք օրենքով սահմանված ժամկետում։
9. Փոփոխություններ
Այս քաղաքականությունը կարող ենք թարմացնել։ Էական փոփոխությունների մասին կտեղեկացնենք էլ. նամակով կամ ստուդիայում, իսկ վերջին թարմացման ամսաթիվը միշտ նշված է այս էջում։
10. Կապ
Գաղտնիության վերաբերյալ հարցերի համար գրեք մեզ support@tesilai.am հասցեով։